Հավերցն առաջնորդում է Չելսիին. «ազնվականները» հաղթեցին Նյուքասլին🎥

Հավերցն առաջնորդում է Չելսիին. «ազնվականները» հաղթեցին Նյուքասլին🎥

13/03/2022 - 20:01

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 89-րդ րոպեին «ազնվականներին» հաղթանակ պարգևեց Կայ Հավերցը։

Նշենք, որ 22-ամյա հարձակվողը վերջին 7 խաղերում խփել է 6 գոլ։

Այսպիսով, Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 1:0, ինչից հետո վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Նյուքասլը», 31 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023