Հաստատվել է Ռեալ – Բարսելոնա հանդիպման գլխավոր մրցավարը

Հաստատվել է Ռեալ – Բարսելոնա հանդիպման գլխավոր մրցավարը

13/10/2022 - 16:51

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այդ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը։

Նշենք, որ այս մրցավարը նախկինում սպասարկել է 5 Կլասիկո, որոնցից ոչ մեկը չի ավարտվել ոչ-ոքի արդյունքով։

Դրանցից երեքն ավարտվել է «Բարսելոնայի», երկուսը` «Ռեալի» հաղթանակով։

Հավելենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023