Հայտնի է նաև` որ երկրում կանցկացվի ԱԱ-2034-ը

Հայտնի է նաև` որ երկրում կանցկացվի ԱԱ-2034-ը

08/10/2023 - 12:59

Ֆուտբոլի 2034 թ. աշխարհի առաջնությունն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Սաուդյան Արաբիայում։

Daily Mail-ը, հղում կատարելով ՖԻՖԱ-ի ղեկավարությանը կանգնած մոտ աղբյուրներին, հայտնում է, որ իրականում Կազմակերպությունն արդեն ընտրություն է կատարել մերձավորարևելյան երկրի օգտին։

«2034 թվականի աշխարհի առաջնությունը Սաուդյան Արաբիայում անցկացնելը ոչ թե հավանական է, այլ արդեն գործնականում լուծված խնդիր է։

Փողը կրկին ասեց իր խոսքը. այս միջոցառումը միլիարդների եկամուտ կբերի ՖԻՖԱ-ին»,- մեջբերում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ այս իրավիճակը խիստ զայրացրել է Ավստրալիայի կառավարությանը, որը նույնպես հավակնում էր ընդունել մրցաշարը։

Սպասվում է, որ ԱԱ-2034-ի ընտրության ժամանակ Սաուդյան Արաբիան կստանա Աֆրիկայի բոլոր 54 պետությունների ու Ասիայի 47 երկրների մեծամասնության աջակցությունը։

Հիշեցնենք` վերջերս ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատեց, որ ԱԱ-2030-ը, որն ընդունելու է միանգամից 6 երկիր` Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը, Իսպանիան, Պորտուգալիան ու Մարոկկոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023