Հայտնի է, թե որ ակումբ է ցանկանում տեղափոխվել Հալանդը

Հայտնի է, թե որ ակումբ է ցանկանում տեղափոխվել Հալանդը

27/11/2021 - 11:55

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գլխավոր նպատակը «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելն է։

Աղբյուրի փոխանցմամբ` նորվեգացի հարձակվողը շրջապատի անդամներին նշել է, որ «Ռեալ» տեղափոխությունն իր համար ամենագրավիչ տարբերակն է, սակայն այդ հարցում նա դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

Հալանդի գործակալ Մինո Ռայոլան վերջերս հայտնել է, որ ֆուտբոլիստը Մադրիդում արդեն տուն ունի, սակայն այդ հավանական տրանսֆերի իրականացումը մեծապես կախված է նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայից։

Հայտնի է, որ «արքայական» ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը հենց ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելն է, ով 2022 թ. ամռանը դառնալու է ազատ գործակալ։

Հատկանշական է, որ նորվեգացի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև գրեթե բոլոր անգլիական գրանդները` «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Լիվերպուլը», իսկ ինքը` Հալանդը Պրեմիեր լիգա տեղափոխության գաղափարին նույնպես կողմ է։

Հավելենք, որ 2022 թ. ամռանը Հալանդի` «Բորուսիայից» հեռանալու բոլոր նախադրյալները կան, քանի որ հուլիսի 1-ից նրա հրաժարագինը դառնալու է 75 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023