Հայտնի է, թե ինչու է Բարսան հրաժարվել Վան դե Բեկի տրանսֆերից

Հայտնի է, թե ինչու է Բարսան հրաժարվել Վան դե Բեկի տրանսֆերից

01/09/2020 - 10:02

Դեռևս մի քանի օր առաջ «Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրված էր «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի ծառայություններով, սակայն կատոլանական ակումբը հրաժարվեց 23-ամյա հոլանդացի կիսապաշտպանից, իսկ ինքը՝ ֆուտբոլստն արդեն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deprotivo-ն, Ամստերդամը ներկայացնող ակումբը «Բարսելոնայից» փորձել է ֆուտբոլիստի դիմաց ստանալ 55 մլն եվրո, իսկ «բլաուգրանասի» ղեկավարները պատրաստ չէին վճարել այդ գումարը, ինչի պատճառով էլ տրանսֆերը չի կայացել, սակայն, հայտնի էր, որ ակումբը ֆուտբոլիստինին նույնիսկ 6 տարվա պայմանագիր էր առաջարկել։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ձևակերպել է Դոնի վան դե Բեկի տեղափոխությունը, իսկ տրանսֆերի դիմաց կվճարի ընդամենը 40 մլն եվրո, որին կավելանան նաև հավելավճարներ։ Ֆուտբոլիստը 5 տարվա պայամանագիր կկնքի նոր ակումբի հետ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023