Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն

Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն

12/02/2020 - 20:21

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ՀՖՖ-ի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է։

Մամուլում արդեն շոշափվում են մի շարք մասնագետների անուններ, որոնք կարող են գլխավորել մեր ազգային հավաքականը։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերիացիան բանակցություններ է վարում «Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ։ Հատկանշական է, որ հենց Սոլարին է համարվում հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն։

Հիշեցնենք, որ մարտ ամսի վերջին Հայաստանի հավաքականը երկու արտագնա ընկերական հանդիպում ունի ացնկացնելու․ մատրի 26-ին մեր հավաքականը ուժերը կչափի Ուզբեկստանի հավաքականի հետ, իսկ մարտի 30-ին՝ Ղազախստանի հավաքականի։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023