Հայտնի է առաջին ակումբը, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ԱՊԼ-ում

Հայտնի է առաջին ակումբը, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ԱՊԼ-ում

18/07/2020 - 00:29

Եվրոպական ֆուտբոլը վերսկսումից հետո քայլ առ քայլ մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Ավարտին է մոտենում նաև անգլիական Չեմպիոնշիփը։

Այսօր՝ հուլիսի 17-ին, նախավերջին՝ 45-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Հադերսֆլիդը» և «Վեսթ Բրոմվիչը», որը պայքարում է Պրեմիեր լիգա բարձրանալու համար, սակայն հետնապահների թվում ընթացող «Հադերսֆլիդը» 2։1 հաշվով հաղթեց մրցակցին։

Այդ արդյունքի շնրոհիվ առաջին հորիզոնականը զբաղեցնող «Լիդսը» ապահովեց իր տեղը լավագույն երկու ակումբների շարքում՝ 16 տարվա դադարից հետո վերադառնալով անգլիական Պրեմիեր լիգա։

«Լիդսը» Պրեմիեր լիգան լքել էր 2003/04 մրցաշրջանի արդյունքներով։ Յորքշիրյան ակումբը 2007 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով նույնիսկ հայտնվեց նշանակությամբ երրորդ դիվիզիոնը ներկայացնող Լիգա 1: 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Լիդսի» գլխավոր մարզիչ դարձավ արգենտինացի լեգենդար մասնագետ Մարսելո Բիելսան, ում գլխավորությամբ ակումբը նախորդ մրցաշրջանում երկար ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն առաջնության վերջնամասը տապալեց ու ստիպված էր հանդես գալ մրցաշարի փլեյ-օֆֆ-ում, որտեղ ճանապարհը զիջեց Ֆրենկ Լեմպարդի «Դերբի Քաունթիին»։

«Հադերսֆիլդին» պարտվելուց հետո «Վեսթ Բրոմը» մնաց 82 միավորով և վտանգի տակ դրեց Պրեմիեր լիգայի ուղիղ ուղեգրի հարցը, քանի որ երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բրենթֆորդն» ունի 81 միավոր և մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։ Նշենք նաև, որ Չեմպիոնշիփի 3-6-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբները միմյանց դեմ փլեյ-օֆֆ համակարգով փոքրիկ մցաշար են անցկացնում՝ որոշելով երրորդ հաջողակ ակումբին, որը պետք է հանդես գա Պրեմիեր լիգայում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023