Հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» քվեարկության մանրամասները

Հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» քվեարկության մանրամասները

03/12/2019 - 17:05

Երեկ Փարիզի «Շատլե» դահլիճում տեղի ունեցավ տարվա գլխավոր մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Արդեն այսօր հայտնի են դարձել քվեարկության արդյունքները։

Լեո Մեսսին, ով ստացավ վեցերորդ «Ոսկե գնդակը», հավաքել է 686 միավոր։ «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը արգենտինացի հարձակվողին զիջել է ընդամենը 7 միավոր՝ հավաքելով 679 միավոր։

1996 թվականից ի վեր հաղթողի կողմից սա ամենանվազագույն առավելությունն է երկրորդ տեղի նկատմամբ, երբ 96 թվականի գերմանացի Մաթիաս Զամերը քվեարկության արդյունքում Ռոնալդոյին գերազանցել էր ընդամենը 1 միավորով։

Հատկանշական է, որ հոլանդացի պաշտպանին աելի շատ են ընդգրկել 1-ին հորիզոնականում, քան Մեսսիին՝ 69-ն ընդդեմ 61-ի։

Հայտնի է դարձել նաև քվեարկության արդյունքներն՝ ըստ աշխարհամասերի։ Եվրոպայում Վիրջիլը լուրջ առավելություն է ունեցել՝ 231-194։ Ասիացիենրը նույնպես առավելություն են տվել հոլանդացի պաշտպանին՝ 155-134։

Սակայն, Մեսսիի օգտին են քվեարկել մյուս բոլոր աշխարհամասերի ներկայացուցիչները։ Հարավային Ամերիկա՝ 47-39, Հյուսիսային Ամերիկա՝ 102-86, Օվկիանիա՝ 22-14։ Աֆրիկայի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում «Լիվերպուլի» ներկայացուցիչը նույնիսկ չի հայնտվել երկրորդ հորիզոնականում, քանի որ թիմակից Սադիո Մանեն ստացել է 170 ձայն, Մեսսին՝ 187, իսկ Վիրջիլը՝ 154։

Քվեարկության արդյունքում միավորների բաշխումը ստացել է հետևյալ տեսքը․

1․ Լեո Մեսսի – 686 միավոր

2․ Վիրջիլ Վան Դեյկ – 679

3․ Կրիշտիանու Ռոնալդու – 476

4․ Սադիո Մանե – 347

5․ Մոհամեդ Սալահ – 178

6․ Կիլիան Մբապե – 89

7․ Ալիսոն – 67

8․ Ռոբերտ Լևանդովսկի – 44

9․Բերնարդու Սիլվա – 41

10․ Ռիյադ Մարեզ – 33

11․ Ֆրենկի դե Յոնգ – 31

12․ Ռահիմ Սթերլինգ – 30

13․ Էդեն Ազար – 25

14․ Կևին դե Բրոյնե – 14

15․ Մաթիաս դե Լիխտ – 13

16․ Սերխիո Ագուերո – 12

17․ Ռոբերտո Ֆիրմինո – 11

18․ Անտուան Գրիզման – 9

19․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ – 8

=20․ Դուշան Տադիչ – 5

=20․ Պիեր-Էմերիկ Օբամեյանգ – 5

22․ Հին Մին Սոն -4

23․ Ուգո Լյորիս – 3

=24. Կալիդու Կուլիբալի – 2

=24. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն -2

=26. Կարիմ Բենզեմա – 1

=26․ Ջորջինիո Վեյնալդում – 1

=28․ Դոնի վան դե Բեկ – 0

=28․ Ժոաո Ֆելիշ – 0

=28․ Մարկինիոս – 0

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023