Հայտնի են դարձել Մագուայերի ձերբակալության մանրամասները📷

Հայտնի են դարձել Մագուայերի ձերբակալության մանրամասները📷

22/08/2020 - 19:27

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ օգոստոսի 21-ին, Հունաստանի  Միկոնոս  կղզում ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը։

Ֆուտբոլիստը տեղի բարերից մեկում խնջույքի է մասնակցել, որի ընթացքում վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ժամանաել է տեղի ոստիկանությունը, սակայն Մագուայերն ու ընկերները չեն հանձնվել, իսկ ֆուտբոլիստը հարբած վիճակում հարված է ոստիկաններից մեկին։ Այդ մասին տեղեկացնում է The Sun-ը։

Այսօր՝ օգոստոսի 22-ին, դեպքի հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ինչպես տեղեկացնում է Mykonos Voice-ը, ամեն ինչ սկսվել է Մագուայերի և այլ բրիտանացի երիտասարդների միջև տեղի ունեցած բախումից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ բրիտանացի երիտասարդները սկսել են վիրավորանքներ հասցնել խաղացողին և «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ վիճաբանության ընթացքում սուր գործիքով հարվածել են Մագուայերի քրոջը՝ Դեյզիին։

Տեսնելով, որ քրոջը վիրավորել են՝ Հարի Մագուայերը հարձակվել է քրոջ հարվածողի վրա և տապալել է նրան։ Այդ պահին խառնվել են Միկոնոսի տեղի ոստիկանությունը, ինչից հետո Մագուայերին տարել են բաժանմունք, որտեղ էլ նա բացատրություն է տվել։ Մագուայերը բաժանմունքում փորձել է վճարել սահմանված տուգանքը, սակայն ոստիկանները դա հասկացել են որպես կաշառք։

Ըստ հունական որոշ ԶԼՄ-ների տրամադրած վերջին տեղեկությունների՝ ֆուտբոլիստն այժմ ազատ է արձակվել, սակայն, ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, օգոստոսի 25-ին գործի առթիվ պետք է դատավարություն տեղի ունենա։ Դատավարությունը պետք է կայանար այսօր, սակայն այն հետաձգվել է մի քանի օրով։ Հայտնի է, որ Մագուայերին թույալտրել են վերադառնալ Անգլիա, քանի որ մեղադրվող կողմի ներկայությունը պարտադիր չէ այդ դատավարությանը․ ներկա կարող է լինել միայն փաստաբանը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023