Հայտնի են դարձել Հավերցի՝ Չելսի տեղափոխության մանրամասները

Հայտնի են դարձել Հավերցի՝ Չելսի տեղափոխության մանրամասները

10/09/2020 - 14:01

Օրեր առաջ «Չելսին» ռեկորդային՝ 80 մլն եվրոյի դիմաց «Բայերից» ձեռք բերեց 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցին։

Լևերկուզենը ներկայացնող ակումբը միանգամից ստացել է 80 մլն եվրո, որին բոնուսների տեսքով կարող է ավելանալ ևս 20 մլն եվրո։

Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, Կայ Հավերցն իրավունք ուներ ստանալ այդ գումարի 10%-ը, սակայն ֆուտբոլիստն ու նրա ներկայացուցիչները հրաժարվել են իրենց մասնաբաժնից։ Գերմանացի ֆուտբոլիստը, հնարավոր է, փոխահտուցում ստանա այն դեպքում, եթե նրա «Չելսիում» ելույթ ունենալու տարիներին ակտիվանան բոնուսների կետերը։ Ընդ որում, այդ դեպքում Հավերցն այդ դեպքում կվաստակի ավելի շատ գումար, քան նախօրոք ծրագրված էր նրան վճարել տրանսֆերի 10%-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրի լիարժեք կատարման դեպքում ֆուտբոլիստը տարբեր բոնուսներ ներառյալ կարող է վաստակել մինչև 100 մլն եվրո։ Խաղացողի տարեկան ֆիքսված աշխատավարձը կազմելու է 10 մլն եվրո։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023