Հայտնի դարձավ Փյունիկ – Դյուդելանժ դիմակայության պարվողի հաջորդ հավանական մրցակիցը ԵԼ-ում

Հայտնի դարձավ Փյունիկ – Դյուդելանժ դիմակայության պարվողի հաջորդ հավանական մրցակիցը ԵԼ-ում

18/07/2022 - 15:09

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայանում է Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» (Հայաստան) – «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) դիմակայության պարտվողը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ժալգիրիս» (Լիտվա)/«Մալմյո» (Շվեդիա) զույգի պարտվողի դեմ։

Նշենք, որ «Փյունիկ» – «Դյուդելանժ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին` Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 26-ին` Լյուքսեմբուրգում։

Ինչ վերաբերում է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլին, ապա դրա առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 4-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 11-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023