Հայկական ֆուտբոլի «բռնաբարված երազը»․ ԾԱՂՐԱՆԿԱՐ ?

Հայկական ֆուտբոլի «բռնաբարված երազը»․ ԾԱՂՐԱՆԿԱՐ ?

28/12/2019 - 12:11

2019-ը հակասական տարի «դուրս եկավ» հայկական ֆուտբոլի, մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի համար։ Արմատական բարեփոխումներ ֆեդերացիայի նորընտիր նախագահի կողմից, տպավորիչ հաղթանակներ, ամոթալի պարտություններ, գլխավոր մարզչի փոփոխություն, նորանշանակ անհամատեղելի մարզիչ մեր հավաքականի խաղացողների համար, արդյունքում՝ թեկուզ իտալացիներից, բայց խայատառակ, մեր ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը, ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, նոր ընտրություններ, շատերի կարծիքով սկանդալային և խախտումներով ընտրված նոր նախագահ․․․ Այսքանը կհերիքեր մի ամբողջ տասնամյակի համար, բայց ինչպես մեծանուն գրող Դ․ Դեմիրճյանն է ասել, «հայի չափը չափազանցն է», հետևաբար մեզ մոտ այս ամենը տեղի ունեցավ մեկ տարում։

Այժմ ունենք այն, ինչ ունենք․ հայկական ֆուտբոլի մեր «բռնաբարված երազը», որը հետևյալ կերպ է պատկերել Ինտերֆուտբոլի ծաղրանկարիչը․

Ի սրտե հաջողություն ենք մաղթում մեր հավաքականի տղաներին ու ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությանը գալիք 2020-ին ու ցանկանում ենք տեսնել ավելի արժանապատիվ հավաքական այս նոր տարում։

ԻՆՏԵՐՖՈՒՏԲՈԼԻ ԱՆՁՆԱԿԱԶՄ

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023