Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

24/12/2019 - 12:46

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Հայաստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ղազախստանի և Հայաստանի ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: Թիմերը կմրցեն 2020 թ. մարտի 30-ին՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանի հավաքականին, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տարել են 4 հաղթանակ:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023