Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը 📸
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը 📸
22/05/2026 - 13:54

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ Բելգրադ, Սերբիա), Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արման Ներսեսյան («Արարատ-Արմենիա»), Ալեքսանդր Միշիև («Ուրարտու»)։

Պաշտպաններ` Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան, Խուլիո Բուենո (բոլորը` «Արարատ-Արմենիա»), Արման Ղազարյան, Էդգար Փիլոյան (երկուսն էլ` «Փյունիկ»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Արգիշտի Պետրոսյան (ԲԿՄԱ), Դավիդ Դավիդյան («Ռոտոր», Ռուսաստան)։

Կիսապաշտպաններ` Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Արամ Խամոյան, Գոռ Մանվելյան (երկուսն էլ` «Նոա»), Կառլեն Հովհաննիսյան («Փյունիկ»), Տիգրան Ավանեսյան («Օրենբուրգ», Ռուսաստան), Էդգար Սևիկյան («Ակրոն», Ռուսաստան)։

Հարձակվողներ` Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան (երկուսն էլ` «Արարտ-Արմենիա»), Արթուր Միրանյան («Բնեյ Սախնին», Իսրայել), Հրանտ-Լեոն Ռանոս («Այնտրախտ Բրաունշվայգ», Գերմանիա), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան (ԲԿՄԱ), Դավիթ Հակոբյան («Պոդբրեժովա», Սլովակիա)։

Վնասվածքների պատճառով հավաքականի հայտացուցակից բացակայում են Վահան Բիչախչյանը («Լեգիա», Լեհաստան), Ուգուչուկվու Իվուն («Ռուբին», Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյանը («Նյուրնբերգ», Գերմանիա) և Ֆին Գերագուսյանը («Սանդեռլենդ Մ21», Անգլիա)։

Ազգային թիմն ուսումնամարզական հավաքը կսկսի հունիսի 1-ին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի, իսկ 3 օր անց` Մոլդովայի հետ։ Երկու խաղերն էլ կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026