Հայաստանի հավաքականի հայտացուցակն Ուկրաինայի դեմ հանդիպման համար

Հայաստանի հավաքականի հայտացուցակն Ուկրաինայի դեմ հանդիպման համար

24/09/2022 - 12:36

ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրի շրջանակում կայանալիք Ուկրաինայի դեմ հանդիպմանը։

Հանդիպմանը հայտավորված են լինելու հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ – Դավիթ Յուրչենկո, Ստանիսլավ Բուչնև, Արսեն Բեգլարյան

Պաշտպաններ – Անդրե Չալըշըր, Ստյոպա Մկրտչյան, Տարոն Ոսկանյան, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ, Հրայր Մկոյան, Հակոբ Հակոբյան, Հովհաննես Համբարձումյան, Ժիրայր Մարգարյան

Կիսապաշտպաններ – Արտակ Գրիգորյան, Խորեն Բայրամյան, Կարեն Մուրադյան, Լուկաս Սելարայան, Սերոբ Գալստյան, Հովհաննես Հարությունյան, Արտակ Դաշյան, Սերգեյ Մկրտչյան, Վահան Բիչախչյան

Հարձակվողներ – Արթուր Սերոբյան, Տիգրան Բարսեղյան, Ժիրայր Շաղոյան

Նշենք, որ որակազրկման պատճառով Ուկրաինայի դեմ հանդիպումը բաց կթողնեն Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանն ու Էդուարդ Սպերցյանը։

Հավելենք, որ Վարազդատ հարոյանի բացակայության պայմաններում Հայաստանի հավաքականի ավագի թևկապը կկրի Հրայր Մկոյանը։

Հիշեցնենք, որ հայաստան – Ուկրաինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023