Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

03/10/2023 - 17:00

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարկվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա), Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»)

Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան (երկուսն էլ` «Աստանա», Ղազախստան), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար», Ռուսաստան), Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ», Ռուսաստան), Անդրե Չալըշըր («Բրոմապոյկարնա», Շվեդիա), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Ժիրայր Մարգարյան, Էրիկ Փիլոյան (երկուսն էլ` «Ուրարտու»)

Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա), Վահան Բիչախչյան («Պոգոն», Լեհաստան), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ», Սաուդյան Արաբիա), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Արթուր Սերոբյան («Կասա Պիա», Պորտուգալիա), Արտակ Դաշյան, Հովհաննես Հարությունյան (երկուսն էլ` «Փյունիկ»), Վբեյմար Անգուլո («Ալաշկերտ»)

Հարձակվողներ – Էդգար Սևիկյան («Պարի ՆՆ», Ռուսաստան), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա), Նորբերտո Բալեկյան («Բոկա Խունիորս, Արգենտինա)

Նշենք, որ «Պարի ՆՆ»-ի հարձակվող Էդգար Սևիկյանն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։

Հավելենք, որ առաջիկա օրերին Հայաստանի հավաքականը երկու հանդիպում կանցկացնի։ Հոկտեմբերի 12-ին մեր ընտրանին Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում հյուրընկալվելիս կմրցի Լատվիայի դեմ, իսկ հոկտեմբերի 17-ին արտագնա ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023