Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

24/08/2023 - 15:52

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Ալաշկերտ»), Ստանսիլավ Բուչնև («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա)

Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան (երկուսն էլ` «Աստանա», Ղազախստան), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար», Ռուսաստան), Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ», Ռուսաստան), Անդրե Չալըշըր («Բրոմապոյկարնա», Շվեդիա), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Ժիրայր Մարգարյան, Էրիկ Փիլոյան (երկուսն էլ` «Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»)

Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կարսնոդար»), Տիգրան Բարսեղյան («Սլովան Բրատիսլավա», Սլովակիա), Վահան Բիչախչյան («Պոգոն Շեցին», Լեհաստան), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ», Սաուդյան Արաբիա), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Վբեյմար Անգուլո («Ալաշկերտ»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Արտակ Դաշյան («Փյունիկ»)

Հարձակվողներ – Սարգիս Ադամյան («Քյոլն», Գերմանիա), Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս», Արգենտինա), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա)

Նշենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին հյուրընկալվելիս կմրցի Թուրքիայի դեմ, իսկ արդեմ սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպի Խորվաթիայի ընտրանուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023