Հայաստանի հավաքականի հայտացուցակը Իսլանդիայի դեմ խաղի համար

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Իսլանդիայի դեմ խաղի համար

28/03/2021 - 14:42

Ինչպես գիտեք, մարտի 28-ին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը J խմբում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Իսլանդիայի հավաքականի դեմ, իսկ խաղի մեկնարկը նախատեսված է 20։00-ին։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու իսլանդացիների դեմ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ նախորդ հանդիպման համեմատ (խմբ․՝ Լիխտենշտեյն 0։1 Հայաստան) Հայաստանի հավաքականի հայտացուցակում երկու փոփոխություն է տեղի ունեցել․ Արամ Քոչարյանի և Ժիրայ Շողայնի փոխարեն հայտավորվել են Հակոբ Հակոբյանն ու Վբեյմար Անգուլոն։

Հայտացուցակից դուրս են մնացել նաև Էդուարդ Սպերցյանը, Գևորգ Ղազարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, ովքեր հայտավորված չէին նաև Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը։

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը․

Դարպասապահներ – Դավիթ Յուրչենկո, Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան

Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկոնյան, Հայկ Իշխանյան, Անդրե Չալըշըր, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Սերոբ Գրիգորյան

Կիսապաշտպաններ – Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Սոլոմոն Իմե Ուդո, Հակոբ Հակոբյան, Վբեյմար Անգուլո, Խորեն Բայրամյան, Էդգար Բաբայան, Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան

Հարձակվողներ – Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Արթուր Միրանյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023