Հայաստանի հավաքականը հանճարեղ խաղով հաղթեց Ուելսին🎥

Հայաստանի հավաքականը հանճարեղ խաղով հաղթեց Ուելսին🎥

17/06/2023 - 00:39

Եվրո-2024-ի որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ուելսի դեմ։

Մեր ընտրանին պարզապես հանճարեղ հանդիպում անցկացրեց և 4:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «վիշապների» նկատմամբ։

Ալեքսանդր Պետրակովի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Հրանտ-Լեոն Ռանոսն ու Լուկաս Սելարայանը, իսկ տանտերերի գոլերը խփեցին Դանիել Ջեյմսն ու Հարի Վիլսոնը։

Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Լիտվա 2:3 Թուրքիա

D խմբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Թուրքիա – 6 միավոր
  2. Ուելս – 4 միավոր
  3. Խորվաթիա (անցկացրած 2 հանդիպում) – 4 միավոր
  4. Հայաստան (անցկացրած 2 հանդիպուն) – 3 միավոր
  5. Լատվիա (անցկացրած 2 հանդիպում) – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023