Համառ պայքար Միլանում. Ռեալը հաղթանակ կորզեց Ինտերից🎥

Համառ պայքար Միլանում. Ռեալը հաղթանակ կորզեց Ինտերից🎥

16/09/2021 - 00:58

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հանդիպման առաջին կեսն անցավ «Ինտերի» ֆուտբոլիստների առավելությամբ։

Տանտերերի առավելությունն առաջին խաղակեսում որոշ դրվագնորում այնքան ակնհայտ էր, որն արտահայտվել է նաև թվերի տեսքով։

Սիմոնե Ինձզագիի սաները գնդակին տիրել են 53%, կատարել են 13 հարված, որոնցից 4-ը` դիպուկ, իրացրել են 2 անկյունային հարված, անցկացրել են 36 վտանգավոր գրոհ։

Չնայած նման առավելությանը` «ներաձուրիները» նախքան ընդմիջման գնալը չկարողացան բացել խաղի հաշիվը։

Երկրորդ խաղակեսում էլ հակառակ պատկերն էր. առավելություն ուներ «արքայական» ակումբը, սակայն չէր բավականացնում դիպուկությունը։

Երկար ժամանակ կողմերին չէր հաջողվում բացել հանդիպման հաշիվը, և երբ թվում էր` խաղն ավարտվելու է 0:0 հաշվով, Կառլո Անչելոտիի սաները հաղթանակ կորզեցին. 89-րդ րոպեին աչքի ընկավ Ռոդրիգո Գոյեսը։

Այսպիսով, «Ռեալը» համառ պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Ինտերին»։

D խմբի շրջանակում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Շերիֆ» 2:0 «Շախտյոր»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023