Կուման. «Չեմ վախենում. Կլասիկոյի արդյունքը վճռորոշ չի լինելու»

Կուման. «Չեմ վախենում. Կլասիկոյի արդյունքը վճռորոշ չի լինելու»

24/10/2021 - 13:03

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հոտկեմբերի 24-ին սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։

Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը.

«Կարևոր հանդիպում է։ Մենք կարող ենք ապացուցել, որ «Բարսելոնան» ճիշտ ուղու վրա է, այդ պատճառով արդյունքը նույնպես կարևոր է լինելու։

Մենք հանդիպման մեկնարկից պետք խաղանք առանց վախենալու և հաղթանակի մեծ ցանկությամբ։

Ես չգիտեմ` երկրպագուները մեզ հավատո՞ւմ են, թե` ոչ, սակայն դրանից մեր ինքնավստահությունը չի նվազում։

Ակնհայտ ֆավորիտ չկա։ Ես չեմ վախենում. Կլասիկոյի արդյունքը վճռորոշ չի լինելու»,- եզրափակել է Կումանը, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։

Հիշեցնենք, որ Էլ Կլասիկոյի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:15-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023