Կուման. «Ինձ ասացին, որ Մեսսին մնում է, իսկ հաջորդ օրը նա հեռացավ»

Կուման. «Ինձ ասացին, որ Մեսսին մնում է, իսկ հաջորդ օրը նա հեռացավ»

30/03/2023 - 18:05

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լեո Մեսսիի` ակումբից հեռանալու մասին.

«Դա ինձ համար մեծ անակնկալ էր։ Ինձ ասացին հետևյալը. «Վաղը հանդիպելու ենք Մեսսիի և նրա հոր հետ։ Մենք պայմանագիր ենք ստորագրելու, և նա մնալու է թիմում»։

Արդեն հաջորդ օրն ինձ զանգահարեց Լապորտան և ասաց, որ իրավիճակը փոխվել է, իսկ գիշերը Մեսսին արդեն հեռացավ։

Մեսսին «Բարսելոնան» է. նա այնքան բան է արել ակումբի համար և չպետք է նման ձևով հեռանար»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Relevo-ն։

Հիշեցնենք, որ Կումանը «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ եղել է 2020-21 թվականներին։ Այժմ նա մարզում է Նիդեռլանդների հավաքականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023