Կումանին նկատել են Բարսելոնայի օդանավակայանում🎥

Կումանին նկատել են Բարսելոնայի օդանավակայանում🎥

17/08/2020 - 12:37

Երեկ՝ օգոստոսի 16-ին, Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին նկատել են Բարսելոնայի օդանավակայանում։

Այդ ամենը հաստատող տեսանյութը հրապարակել է  El Chiringuito-ն։

Ինչպես տեղեկացնում է Sport.es -ը, հենց Ռոնալդ Կումանն է համարվում «Բարսելոնան» գլխավորելու հիմնական թեկնածուն։ Այդ ամենն ավելի իրատեսական է դառնում այն բանից հետո, երբ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարեց, որ ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Այդ նշանակմանը կարող է խանգարել միայն այն փաստը, որ Նիդեռլանդների հավաքականը Ռոնալդ Կումանի գլխավորությամբ 2021 թվականին պետք է մասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդացի մասնագետը չի ցանկանա պայմանագիր կնքել ընդամենը 10 ամսով, և նա կցանակար ավելի երկարաժամկետ համաձայնագիր ստորագրել հարազատ ակումբի հետ։

Սպասվում է, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի արտահերթ նիստ տեղի կունենա, որի ընթացքում քննարկվելու է ակումբի ապագան։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023