Կոպա Ամերիկա . Արգենտինան ու Չիլին հաղթանակներ են տոնել 🎥

Կոպա Ամերիկա . Արգենտինան ու Չիլին հաղթանակներ են տոնել 🎥

19/06/2021 - 13:46

Օվկիանոսից այն կողմ շարունակվում է Կոպա Ամերիկան, որի շրջանակում ավարտվեց 2-րդ տուրը։

Չիլիի հավաքականը Կույաբայում մրցեց Բոլիվիայի հավաքականի դեմ։ Չնայած Մարտին Լասարտեի սաներն ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն, սակայն խփեցին ընդամենը մեկ գնդակ, որն իր անվան դիմաց 10-րդ րոպեին գրանցեց Բեն Բրերետոնը։

Մրցաշարի ֆավորիտներից Արգենտինայի հավաքականն էլ նույն հաշվով հաղթեց Ուրուգվային։

«Ալբիսելեստեին» հաղթանակ պարգևեց 13-րդ րոպեին Գվիդո Ռոդրգիեսի խփած միակ գոլը։

Երկրորդ տուրից հետո A խումբը ստացավ հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 4 միավոր
  2. Չիլի – 4 միավոր
  3. Պարագվայ – 3 միավոր (անցկացրած մեկ խաղ)
  4. Ուրուգվայ – 0 միավոր (անցկացրած մեկ խաղ)
  5. Բոլիվիա – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023