ԿԼ. Սլովանը հյուրընկալվելիս անակնկալ հաղթանակ տոնեց Բազելի նկատմամբ🎥

ԿԼ. Սլովանը հյուրընկալվելիս անակնկալ հաղթանակ տոնեց Բազելի նկատմամբ🎥

07/10/2022 - 00:55

Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում «Սլովանը» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բազելի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի հյուրերին հաջողվեց հաղթել 2:0 հաշվով։

Վլադիմիր Վայսի թիմին հաղթանակ պարգևեցին Լուկաշ Պաուշեկի և Ալեքսանդր Չավրիչի խփած գոլերը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Փյունիկ» 2:0 «Ժալգիրիս»

3-րդ տուրից հետո H խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բազել» – 6 միավոր
  2. «Փյունիկ» – 6 միավոր
  3. «Սլովան» – 4 միավոր
  4. «Ժալգիրիս» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023