Կլոպ. «Լիվերպուլը հաղթեց աշխարհի ամենաուժեղ ակումբին»

Կլոպ. «Լիվերպուլը հաղթեց աշխարհի ամենաուժեղ ակումբին»

17/04/2022 - 10:35

Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Մերսիսայդյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում միակ ակումբն է, որը կարող է նվաճել բոլոր հնարավոր չորս տիտղոսները։

«Լիվերպուլն» արդեն հաղթել է Անգլիայի Լիգայի գավաթն ու պայքարում է նաև մյուս 3 տիտղոսների` Պրեմիեր լիգայի, Չեմպիոնների լիգայի ու Անգլիայի գավաթի համար։

«Սիթիի» դեմ հանդիպումից հետո «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հավանակ այդ նվաճման մասին.

«Այժմ ես այդ խոսակցություններին չեմ հավատում։ Այս հաղթանակը նշանակում է, որ մեզ ևս մեկ հանդիպում է սպասվում, ինչից հետո էլ շաբաթվա ընթացքում պետք է մրցենք «Աստոն Վիլլայի» դեմ։ Ստացվում է, որ ևս մեկ հանդիպում պետք է հետաձգվի։

Չեմ կարծում, որ մինչև մրցաշրջանի ավարտը մենք գոնե մեկ շաբաթ կհանգստանանք։ Այս ամենը շատ դժվար է, սակայն ո՞ւմ է դա հետաքրքրում։

Մենք ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ և գիտեինք մեր խնդրի մասին, սակայն եզրափակիչ դուրս գալը մրցաշրջանի ընթացքում 4 տիտղոս նվաճելը դարձեց ավելի բարդ առաջադրանք։

Այդուհանդերձ, մենք յոթերորդ երկնքում ենք, քանի որ «Լիվերպուլը» հաղթել է աշխարհի ամենաուժեղ ակումբին, և սա յուրահատուկ պահ է»,- եզրափակել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հավելենք, որ Անգլիայի գավաթի եզրափակիչում «Լիվերպուլը» մայիսի 14-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, կմրցի «Չելսի» – «Քրիսթալ Փելաս» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023