Կլոպը BBC-ի վարկածով ճանաչվել է սպորտային աշխարհում լավագույն մարզիչ, Լիվերպուլը՝ լավագույն ակումբ

Կլոպը BBC-ի վարկածով ճանաչվել է սպորտային աշխարհում լավագույն մարզիչ, Լիվերպուլը՝ լավագույն ակումբ

21/12/2020 - 20:07

Բրտանական մեդիագիգանտ BBC-ի վարկածով Յուրգեն Կլոպը ճանաչվել է 2019-20 թթ․ մրցաշրջանի սպորտի աշխարհում որպես լավագույն մարզիչ, իսկ նրա գլխավորած «Լիվերպուլը»՝ լավագույն ակումբ։

2019-20թթ մրցաշրջանում «կարմիրները» 30 տարի անց դարձել են Անգլիայի չեմպիոն՝ առաջին անգամ դառնալով Պրեմիեր լիգայի հաղթող։։ Կլոպի ակումբը երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թիմին գերազանցել էր 18 միավորով և մրցաշրջանից 7 տուր առաջ` հռչակվել առաջնության հաղթող։ Այս ցուցանիշով «Լիվերպուլը» սահմանել էր ԱՊԼ բոլոր ժամանակների ռեկորդ։

«Իմ տղաները վաստակել են այդ տիտղոսը, քանզի նրանք կատարել են աներևակայելի մեծ աշխատանք։ Դա տաղանդի, բնավորության, ցանկության և հզորության միաձուլման արդյունք է»,- այդ կապակցությամբ ասել է Կլոպը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023