Կլոպը պատմել է, թե երբ է պատրաստվում թոշակի անցնել

Կլոպը պատմել է, թե երբ է պատրաստվում թոշակի անցնել

05/07/2020 - 12:07

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ նրա և ակումբի միջև գործող պայմանագիրը պետք է դառնա իր մարզչական կարիերայի վերջին պայմանագիրը։

«Ես մեծ տարիքում ինձ որպես մարզիչ չեմ պատկերացնում։ Երբ ես 33 տարեկանում սկսեցի մարզիչ աշխատել, ինքս ինձ ասացի․ «Այսպիսով, սկսվում է 25 տարվա իշխանության ժամանակը»։ Ես յոթ և կես տարի անցկացրել եմ «Մայնցում», յոթ տարի «Բորուսիայում»։ Երբ «Լիվերպուլի» հետ պայմանագիրս ավարտվի, ես մարզելիս կլինեմ արդեն 23,5 տարի։ Ես ծրագրեր չունեմ դրանից հետո մարզելու։

Երբ ժամանակը կգա, հուսով եմ՝ կլինեմ առողջ և կկարողանամ ասել․ «Հիանալի էր, ինձ դուր եկավ լինել մարզիչ, սակայն ցանկանում եմ այժմ նայել, թե ինչպես են այդ գործով զբաղվում այլ մարդիկ»»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Նշենք, որ գերմանացի մասնագետի և մերսիսայդյան ակումբի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2015 թվականի հոկտեմբերին։ Անցնող տարիների ընթացքում Կլոպը ակումբի ղեկին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023