Կինգսլի Կոմանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Բավարիայի հետ

Կինգսլի Կոմանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Բավարիայի հետ

08/03/2021 - 22:52

ինչպես տեղեկանում ենք Kicker-ի էջերից, «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։

Հաղորդվում է, որ «Բավարիան» ֆրանսիացի ֆուտբոլիստին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2026 թվական, սակայն վերջինիս դուր չեն եկել նոր պայմանագրի կետերը, ինչի հետևանքով բանակցությունները ժամանակավորապես կասեցվել են։ Հիշեցնենք, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Կոմանը գերմանական ակումբ է տեղափոխվել 2015 թվականի օգոստոսի 30-ին «Յուվենտուսից»։ Սկզբում նա պաշտպանում էր «Բավարիայի» գույները վարձակալական հիմունքներով (7 մլն եվրո), ապա 2017 թվականի հուլիսի 1-ից 21 մլն եվրոյի դիմաց դարձավ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստ։ Մինչ այս պահը վինգերը «Բավարիայի» կազմում մասնակցել է 188 հանդիպման՝ դառնալով 39 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։

Իր հերթին, «Բավարիան» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 24 խաղերից հետո վաստակել է 55 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Լայպցիգին» գերազանցելով 2 միավոր։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023