Պաշտոնական․ Ջամալ Մուսիալան երկարաձգեց պայմանագիրը Բավարիայի հետ

Պաշտոնական․ Ջամալ Մուսիալան երկարաձգեց պայմանագիրը Բավարիայի հետ

05/03/2021 - 16:45

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կնքել է իր կյանքի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։

18-ամյա ֆուտբոլիստի և գերմանական ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ նոր պայմանագրի գերմանացի ֆուտբոլիստը ստանալու է տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։

Մինչ այս պահը Մուսիալան «Բավարիայի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 27 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023