Կիկե Սետիեն․ «Մի շարք խաղացողներ շատ են մտածում Մեսսիին փոխանցելու մասին»

Կիկե Սետիեն․ «Մի շարք խաղացողներ շատ են մտածում Մեսսիին փոխանցելու մասին»

06/03/2020 - 18:32

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը խոստովանել է, որ ակումբի խաղացողները շատ են հույսը դնում Լեո Մեսսիի վրա․

«Ճիշտ է՝ մի շարք խաղացողներ շատ են մտածում, գնդակը Մեսսիին փոխանցելու մասին։ Սակայն, ես նույնպես այդպես կվարվեի։ Մեսսին վճռում է խաղերի 90%-ի ելքը։

Ես միշտ իմ խաղացողներին ասում եմ, որ եթե գնդակը լավագույն խաղացողի ոտքերի մոտ է, ապա կա հավանականություն, որ ամեն ինչ լավ կլինի, այդ պատճառով էլ նրանք խաղադաշտում շատ են փնտրում նրան։ Նրանք գիտեն, որ ինչ-որ բան կմտածի։ Այդ կախվածությունը նորմալ է։ Ես նախընտրում եմ, որպեսզի խաղացողները փոխանցեն նրան»,- նշել է 61-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023