Կարիուս․ «Հանուն ավելի թույլ ակումբի՝ իմաստ չկա լքել Լիվերպուլը»

Կարիուս․ «Հանուն ավելի թույլ ակումբի՝ իմաստ չկա լքել Լիվերպուլը»

11/06/2020 - 23:26

«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը խոսել է մերսիսայդյան ակումբում իր կարգավիճակի մասին․

«Իհարկե, եթե ես տեղափոխվեի այլ ակումբ, կցանկանայի այնտեղ ստանալ խաղաժամանակ։ Հանուն ավելի թույլ ակումբի՝ իմաստ չկա լքել «Լիվերպուլը», որպեսզի այնտեղ լինես երկրորդ համարը, սակայն ես չեմ գտնվում որևէ ճնշման տակ։ Ես ակումբից հեռանալու անհրաժեշտություն չեմ տեսնում։

Անգլիայում երկրորդ դարպասապահը միշտ հնարավորություն է ստանում։ Ներկա պահին աշխարհի լավագույն ակումբում եմ՝ պայքարելով մրցանակների համար, իսկ ինձ շրջապատում են համաշխարհային մակարդակի աստղեր։ Ամբողջովին գիտակցում եմ, որ քանի դեռ «Լիվերպուլում» եմ, իրավիճակը լավ է։ Ես հիանալի պայմաններ ունեմ»,- Կարիուսի խոսքերը մեջբերում է Transfermarkt-ը։

Հիշեցնենք, որ 26-ամյա գերմանացի դարպասապահը վերջին երկու մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բեշիկթաշում», սակայն այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ թուրքական ակումբը խզել է վարձակալական պայմանագիրը, իսկ Կարիուսը վերադարձել է «Լիվերպուլ»։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023