Կավանին վերադարձավ և անչափ կարևոր միավոր փրկեց  Յունայթեդի համար Նյուքասլի դեմ խաղում🎥

Կավանին վերադարձավ և անչափ կարևոր միավոր փրկեց Յունայթեդի համար Նյուքասլի դեմ խաղում🎥

28/12/2021 - 02:00

Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ արդեն 7-րդ րոպեին Ալան Սեն-Մեքսեմենի խփած հիանալի գոլի շնորհիվ «կաչաղակները» առաջ անցան հաշվի մեջ։

Բաց թողած գոլից հետո «Յունայթեդի» ֆուտբոլիստները, ճիշտ է, ունեին տարածքային առավելություն (69%), սակայն «կարմիր սատանաները», մեծ հաշվով, չէին կարողանում աչքի ընկնել սուր գործողություններով, ինչն էլ նպաստեց, որ տանտերերը կարողացան նախքան ընդմիջման գնալը պահպանել հաղթական հաշիվը։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, աչքի ընկնելուն շատ մոտ էր կրկին Սեն-Մաքսեմենը, սակայն ֆրանսիացի հարձակվողի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո մանկունյական ակումբին փրկեց Դավիդ դե Խեան։

Ինչ-որ պահից սկսած` Ռալֆ Ռանգնիկի սաների գրոհներն սկսեցին ավելի վտանգավոր դառնալ, ինչի արդյունքում հյուրերը 71-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Էդինսոն Կավանին։

75-րդ րոպեին «Էլ Մատադորը» շատ մոտ էր դուբլի հեղինակ դառնալուն, սակայն նրա հարվածը փակվեց մրցակցի պաշտպանների կողմից։

Հանդիպման վերջնամասն անցավ փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն Էդի Հաուի թիմը շատ ավելի մոտ էր հաղթանակ կորզելուն ու 88-րդ րոպեին մեկ դրվագում երկու իրական գոլային պահ ստեղծեց «Յունայթեդի» դարպասի ուղղությամբ. նախ Յակոբ Մերֆիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ Միգել Ալմիրիոնի պտտեցրած հարվածից հետո Դավի դե Խեան հերթական փայլուն սեյվը կատարեց։

Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 1:1 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Նյուքասլը» ընդհատեց երեք անընդմեջ պարտություններից բաղկացած շարքը, վաստակեց 11 միավոր և զբաղեցնում է նախավերջին` 19-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023