Կասիլիասը կվերադառնա Ռեալ

Կասիլիասը կվերադառնա Ռեալ

18/07/2020 - 00:52

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կվերադառնա հարազատ ակումբ։

39-ամյա նախկին դարպասապահը կդառնա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ լեգենդար նախկին դարպասապահի պարտականությունները գալիք շաբաթ կհստակեցվի։

Իկեր Կասիլիասը «Ռեալի» մարզադպրոցի սան է, որի կազմում մասնակցել է 725 հանդիպման՝ նվաճելով բոլոր հնարավոր տիտղոսները։ 2015 թվականին դարպասապահը տեղափոխվեց «Պորտու»։ 2019 թվականի մայիսին ֆուտբոլիստը հերթական մարզումներից մեկին ժամանելուց հետո սրտի կաթված է տարել, ինչից հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Ներկա պահին Կասիլիասը «Պորտում» ադմինիստրատիվ պաշտոն է զբաղեցնում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023