Կառլոս Տևեսը մոտ է մեծ ֆուտբոլ վերադառնալուն

Կառլոս Տևեսը մոտ է մեծ ֆուտբոլ վերադառնալուն

09/02/2022 - 14:53

Արգենտինացի հանրահայտ հարձակվող Կառլոս Տևեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «ԴիՍի Յունայթեդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, Վաշինգտոնը ներկայացնող ակումբը մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր է առաջարկել 38-ամյա ֆուտբոլիստին։

Հաղորդվում է, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։

Նշենք, որ Տևեսը 2021 թ. հուլիսից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակով, իսկ նրա վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որի կազմում հանդես էր գալիս 2018 թ. հունվարից։

Վետերան հարձակվողը «Բոկայի» կազմում հանդես է եկել նաև 2002-2005 և 2015-2017 թթ., որի մարզաշապիկով անցկացրել է 199 հանդիպում` դառնալով 64 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Տևեսն առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» (2007-2009 թթ., 99 հանդիպում, 34 գոլ և 14 գոլային փոխանցում), «Մանչեսթեր Սիթիի» (2009-2013 թթ., 148 հանդիպում, 73 գոլ և 35 գոլային փոխանցում) ու «Յուվենտուսի» (2013-2015 թթ., 96 հանդիպում, 50 գոլ և 16 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023