Կապառոս. «Նրանք ընդամենը 5 անգամ մոտեցան մեր դարպասին և դարձան 5 գոլի հեղինակ»🎥

Կապառոս. «Նրանք ընդամենը 5 անգամ մոտեցան մեր դարպասին և դարձան 5 գոլի հեղինակ»🎥

24/09/2022 - 20:06

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:5 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն։

Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը.

Պարոն Կապառոս, դուք շատ հաճախ մեջբերում եք, որ Իսպանիայում, օրինակ 3:0 հաշվից հետո մարզադաշտում կարող ենք տեսնել սպիտակ թաշկինակներ` ի պահանջ մարզչի հրաժականի։ Այժմ մենք` լրագրողներս հարց ունենք։ Արդյո՞ք դուք պատրատսվում եք հրաժարական տալ, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա մենք այլ հարցեր չունենք և կհեռանանք։

– Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ, եթե այլ հարցեր չունեք…

Նշենք, որ իսպանացի մասնագետի պատասխանից հետո մի խումբ լրագրողներ հեռացան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահից։

Այնպիսի տպավորություն էր, որ այսօր խաղային ձեռագիր ընդհանրապես չկար, նաև եզրափակումն է կաղում։ Սա որերորդ խաղն էր, որ գոլեր ենք բաց թողնում մեր դարպասին, սակայն չենք կարողանում պատասխանել դրանց։ Ի՞նչն է պատճառը։

– Իրավացի եք։ Չկարողացանք արժանի պատասխան տալ, երբ գոլեր բաց թողեցինք, սակայն կարծում եմ` խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար։ Նրանք ընդամենը 5 անգամ մոտեցան մեր դարպասին և դարձան 5 գոլի հեղինակ։ Այսինքն, գործեցին առավելագույն արդյունավետությամբ, և դա լավ թիմի նշան է։

Բացի այդ, պետք է նշեմ, որ B դիվիզիոնում հանդես են գալիս շատ ուժեղ հավաքականներ, ինչի ապացույցը նաև այն է, որ հաջքրդ մրցաշրջանում այս դիվիզիոնում հանդես է գալու Անգլիայի նման հզոր հավաքականը։

Մենք շատ ուժեղ հավաքականի դեմ էինք խաղում և 0:0 հաշվի ժամանակ ունեինք մեր գոլային պահերը։

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 27-ին և Ազգերի լիգայի վերջին` 6-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023