Կապառոս․ «Տղաները պատմություն կերտեցին»

Կապառոս․ «Տղաները պատմություն կերտեցին»

19/11/2020 - 01:03

Նոյեմբերի 18-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Նիկոսիայի GSP մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին և նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր։ Խաղից հետո մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հարցերին պատասխանեց հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտոբլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

-Պարոն Կապառոս, դուք կատարեցիք Ձեր առջև դրված խնդիրը և հաղթեցինք Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբում։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեք։

-Շատ ուրախ եմ, և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է։

-Արդյո՞ք Հայաստանի ազգային հավաքականը արդեն ձեռք է բերել ուրույն խաղաոճ, թե՞ այն փոխվում է՝ կախված մրցակցից։

-Մենք ունենք մեր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնենք։ Մենք անընդհատ նոր ֆուտբոլիստների ենք հրավիրում, որը հավաքականի ներսում առողջ մրցակցություն է ստեղծում։ Եվ քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թիվը գնալով ավելանալու է։

-Խաղից առաջ մեր ազգային թիմն ուներ բազում կորուստներ։ Ինչպե՞ս հաջողվեց Ձեզ այս իրավիճակում տրամադրել թիմին և հասնել այսչափ կարևոր հաղթանակի։

-Երեկ, երբ մենք իմացանք մեր կորուստների մասին, այդ փաստը բնականաբար ազդեց թիմի վրա, բայց մենք գիտակցում էինք, որ ներկայացնում ենք մի ամբողջ երկիր։ Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023