Կադիսը ջախջախիչ պարտություն կրեց Խետաֆեից. Հարոյանը մասնակցեց ողջ հանդիպմանը🎥

Կադիսը ջախջախիչ պարտություն կրեց Խետաֆեից. Հարոյանը մասնակցեց ողջ հանդիպմանը🎥

21/11/2021 - 19:14

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։

Անդալուսական ակումբը չկարողացավ ոչինչ առաջարկել մրցակցին` պարտվելով 0:4 հաշվով։

«Խետաֆեի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մաթիաս Օլիվեյրան, Խորխե Կուենկան, Էնես Ունալն ու Խայմե Մատան։

Հավելենք, որ Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում տոնեց ընդամենը երկրորդ հաղթանակը։

«Խետաֆեն» այս հաղթանակից հետո վաստակեց 9 միավոր, լքեց Լա լիգայի վերջին հորիզոնականը` բարձրանալով 19-րդ տեղ։

«Կադիսը», 12 միավորով, 16-րդն է։

Նշենք, որ «դեղին սուզանավի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023