Կադիսը պարտվեց Ռայոյին. Հարոյանն առաջին գոլը խփեց «դեղին սուզանավի» կազմում🎥

Կադիսը պարտվեց Ռայոյին. Հարոյանն առաջին գոլը խփեց «դեղին սուզանավի» կազմում🎥

26/09/2021 - 22:34

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։

Խաղն ավարտվեց «Ռայոյի» հաղթանակով` 3:1 հաշվով։

Մադրիդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ալվարո Գարսիան, Ռադամել Ֆալկաոն և Իսի Պալազոնը։

«Կադիսի» կազմից էլ 23-րդ րոպեին էլ միակ գնդակը խփեց Վարազդատ Հարոյանը։

Հավելենք, որ հայազգի կենտրոնական պաշտպանը «դեղին սուզանավի» կազմում խփեց իր առաջին գոլը։

«Ռայո Վալեկանոն» այս հաղթանակից վաստակեց 13 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։

«Կադիսը» մնաց նախապես վաստակած 6 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023