Խորվաթիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Խորվաթիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

08/03/2023 - 16:26

Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբի շրջանակում կայանալիք Ուելսի և Թուրքիայի ընտրանիերի դեմ խաղերին։

«Շախմատայինների» գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Իվիցա Իվուշիչ («Օսիեկ»), Նեդիլկո Լաբրովիչ («Ռիեկա»)

Պաշտպաններ – Դոմոգոյ Վիդա (ԱԵԿ Աթենք, Հունաստան), Բորնա Բարիշիչ («Ռեյնջերս», Շոտլանդիա), Յոսիպ Յուրանովիչ («Ունիոն Բեռլին», Գերմանիա), Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ», Գերմանիա), Բորնա Սոսա («Շտուտգարտ», Գերմանիա), Յոսիպ Շութալո («Դինամո Զագրեբ»)

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մատեո Կովաչիչ («Չելսի», Անգլիա), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր», Իտալիա), Մարիո Պաշալիչ («Ատալանտա», Իտալիա), Նիկոլա Վլաշիչ («Տորինո», Իտալիա), Լովրո Մայեր («Ռեն», Ֆրանսիա), Լուկա Իվանուշեց («Դինամո Զագրեբ»), Լուկա Սուչիչ («Ռեդ Բուլ Զալցբուրգ», Ավստրիա)

Հարձակվողներ – Իվան Պերիշիչ («Տոտենհեմ», Անգլիա), Անդրեյ Կրամարիչ («Հոֆֆենհայմ», Գերմանիա), Բրունո Պետկովիչ («Դինամո Զագրեբ»), Միսլավ Օրշիչ («Սաութհեմպտոն», Անգլիա), Մարկո Լիվայա («Հայդուկ Սպլիտ»), Պետար Մուսա («Բենֆիկա», Պորտուգալիա)

Խորվաթիայի հավաքականին միանալու թեկնածուների թվում են նաև Իվո Գրբիչը (դարպասապահ, «Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Քրիստիան Յակիչը (կիսապաշտպան, «Այնտրախտ», Գերմանիա), Դիոն Բելիոն (հարձակվող, «Աուգսբուրգ», Գերմանիա) և Դարիո Շպիկիչը (կիսապաշտպան, «Դինամո Զագրեբ»)։

Նշենք, որ Խորվաթիայի հավաքականը մարտի 25-ին կմրցի Ուելսի, իսկ մարտի 28-ին` Թուրքիայի դեմ։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023