Խորեն Բայրամյանի գոլային փոխանցումը Դինամոյի դեմ խաղում 🎥

Խորեն Բայրամյանի գոլային փոխանցումը Դինամոյի դեմ խաղում 🎥

30/03/2024 - 11:13

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ռոստովը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»։

Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Խորեն Բայրամյանը, որը 57-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իրանցի հարձակցող Մոհամեդ Մոհեբիին։

Բայրամյանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում կատարեց երկրորդ գոլային փոխանցումը։

Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը «Ռոստովի» կազմում անցկացրեց 200-րդ հանդիպումը։ Այդ ընթացքում հայ կիսապաշտպանն այդ ընթացքում դարձել է 11 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023