Խավի. «Նոու Կամպում ամեն ինչ կփոխվի, իսկ  խոտածածկն ավելի լավը կլինի»

Խավի. «Նոու Կամպում ամեն ինչ կփոխվի, իսկ խոտածածկն ավելի լավը կլինի»

08/04/2022 - 14:39

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.

«Գնդակը չէր տեղաշարժվում։ «Նոու Կամպում» ամեն ինչ այլ կլինի, իսկ խոտածածկն` ավելի լավը։

Մեզ նույնպես նման աջակցություն է անհրաժեշտ, ինչպես այս մարզադաշտում էր։ Մթնոլորտն այստեղ պարզապես հիասքանչ էր։

Սակայն, դա չէ, որ մեզ խանգարեց։ Մրցակիցը պաշտպանողական հինալի ծրագիր էր մշակել, և մենք չգիտեինք` ինչպես հարձակվեինք։

Մենք գիտեինք, որ խոտածածկն այստեղ լավ վիճակում չէ, սակայն «Նոու Կամպում» ամեն ինչ կփոխվի։

«Այնտրախտը» մարտական է տրամադրված. չէ՞ որ նրանք պայքարից դուրս թողեցին «Բետիսին»»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ «Բարսելոնա» – «Այնտրախտ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023