Խավի. «Կատարյալ հանդիպում էր Բարսելոնայի մեթոդաբանության և խաղային փիլիսոփայության առումով»

Խավի. «Կատարյալ հանդիպում էր Բարսելոնայի մեթոդաբանության և խաղային փիլիսոփայության առումով»

18/03/2024 - 12:24

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.

«Թերևս «Բարսայի» ամենաամբողջական խաղն էր։ Մենք լավ հանդիպում անցկացրինք։ Լևանդովսկին, Ֆերմինն ու Ֆելիքսը շատ ակտիվ էին գործում։ Հիանալի էինք ներխուժում ազատ տարածությունները։

Կատարյալ հանդիպում էր «Բարսելոնայի» մեթոդաբանության և խաղային փիլիսոփայության առումով։ Մենք «Բարսելոնան» ենք, և այստեղ ոչ ոք թևաթափ չի լինում։ Ես ֆուտբոլիստների վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրելու` հատկապես հաշվի առնելով, որ մրցաշրջանի վերջում հեռանալու եմ ակումբից։

Մենք կփորձենք բարելավել մեր խաղն ու պայքարել մրցաշրջանի ամենակարևոր տիտղոսների համար։ Մարզչական շտաբը պետք է առաջ մղի ֆուտբոլիստներին և ավելին պահանջի նրանցից»,- մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023