Խավի. «Բարսայի` վերջին տարիների վատագույն հանդիպումներից մեկն էր»

Խավի. «Բարսայի` վերջին տարիների վատագույն հանդիպումներից մեկն էր»

08/11/2023 - 20:42

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Շախտյորից»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.

«Մենք ամենացածր կետին ենք հասել խաղային, գնդակը վերահսկելու և կորուստների, հարձակվողական գործողությունների առումով։ Սա «Բարսայի»` վերջին տարիների վատագույն հանդիպումներից մեկն էր։

Մենք վատ իրավիճակում ենք հայտնվել, ինչը պետք է ընդունել։ Տխուր է, սակայն պետք է շարունակել աշխատել։

Ամեն ինչ միայն մեզնից է կախված։ Հաջորդ հանդիպումը տանն ենք անցկացնելու «Պորտուի» դեմ. այդ ժամանակ կարող ենք մաթեմատիկորեն լուծել փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու խնդիրը։

Դեռ որոշ ժամանակ առաջ մենք լավ էինք խաղում։ Խնդիրը հոգեբանությունն է. ինչ-որ բան մեզ մոտ արգելափակվել է։

Կարծում եմ, որ մենք, ընդհանուր առմամբ, շատ բաներ սխալ ենք անում: Շատ գոլեր ենք բաց թողնում, քանի որ բավարար չափով ուշադիր չենք գործում։

Ես, որպես մարզիչ, շատ աշխատանք ունեմ կատարելու։ Ֆուտբոլիստները նույնպես պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն։

Ֆուտբոլիստները պետք է վերադարձնեն վստահությունը և այն դինամիզմը, որով խաղում էինք մինչև վերջերս։ Պետք է ընդունենք, որ խաղային անկում ենք ապրում։

Լավն այն է, որ դեռևս ոչինչ կորած չէ, և մենք, մեծ հաշվով, կախված ենք միայն ինքներս մեզնից, ինչն ամենաուրախալի փաստն է»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023