Խավին խոսել է Նեյմարի` Բարսելոնա հավանական վերադարձի մասին

Խավին խոսել է Նեյմարի` Բարսելոնա հավանական վերադարձի մասին

10/08/2023 - 14:14

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ հավանական վերադարձի մասին.

«Ինձնից ոչինչ կախված չէ։ Նախորդ տարի տարի ես արդեն նշեցի մեկ այլ ակումբի խաղացողի անուն, իսկ նրանք բարկացան։

Տեսնենք, թե ինչ տեղի կունենա մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը»,- նշել է Խավին, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ բրազիլացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն։

Հիշեցնենք, որ Նեյմարը 2013-17 թթ. արդեն հանդես է եկել «բլաուգրանայի» կազմում` անցկացրած 186 խաղում դառնալով 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։

31-ամյա ֆուտբոլիստը 2017 թ. օգոստոսին ռեկորդային` 222 մլն եվրոյի դիմաց կատալոնական ակումբից տեղափոխվեց «Պարի Սեն-Ժերմեն»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023