Լևանդովսկին կրկնել է Վան Նիստելռոյի անհավանական ցուցանիշը

Լևանդովսկին կրկնել է Վան Նիստելռոյի անհավանական ցուցանիշը

20/08/2020 - 01:30

Մոտենում է ավարտին Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանը։ Օգոստոսի 19-ին Լիսաբոնում կայացավ երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։

Այդ խաղի 88-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում հանդիպման վերջին գոլը խփեց լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում 31-ամյա հարձակվողն գոլի հեղինակ է դառնում արդեն 9 խաղ անընդմեջ։ Այդ ընթացքում Լևանդովսկին դարձել է 15 գոլի հեղինակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ցուցանիշով Ռոբերտ Լևանդովսկին կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի գրանցած ցուցանիշը, ով 2002/03 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի շրջանակում նույնպես 9 հանդիպում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ՝ մրցակիցների դարպասը գրավելով 12 անգամ։

Ռեկորդը պատկանում է Կրիշտիանու Ռոնալդուին, ով «Ռեալում» հանդես գալու տարիներին 2017/18 մրցաշրջանում մրցաշարի շրջանակում 10 խաղ անընդմեջ գրավում էր մրցակիցների դարպասը, իսկ 1 գնդակ էլ խփել էր 2016/17 մրցաշրջանի «Յուվենտուսի» դեմ խաղում։ Այսպիսով, Ռոնալդուն այդ ընթացքում 11 հանդիպում անդընդմեջ դարձել է գոլի հեղինակ՝ խփելով 17 գոլ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023