Լրագրողը ՊՍԺ-ի ֆուտբոլիստի մասին. «Սանրվածքը խանգարում է նրան խաղալ»

Լրագրողը ՊՍԺ-ի ֆուտբոլիստի մասին. «Սանրվածքը խանգարում է նրան խաղալ»

19/03/2024 - 12:01

Լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլային.

«Երբեք չեմ հավատա, որ ֆուտբոլիստը կարող է բարձր մակարդակով հանդես գալ նման սանրվածքով, որը փակում է նրա դեմքը։

Մի ասեք, թե դա նրան չի խանգարում։ Նման հյուսեր կրողները դրանք կապում են, որպեսզի վազելիս աչքերի մեջ չընկնեն և չդիպչեն դեմքին։ Եթե ես նրա մարզիչը լինեի, կասեի. «Դու չես կարող այդ սանրվածքով խաղալ»,- լրագորղի խոսքը մեջբերում է Canal Supporters-ը։

Նշենք, որ ավելի վաղ Ռիոլոն քննադատել էր նաև «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի որոշումը, երբ Չեմպիոնների լիգայի խմաբյին փուլի երկրորդ տուրում Բարկոլային խաղադաշտ էր դուրս բերել «Նյուքասլի» դեմ խաղում (1:4)։ Այդ ժամանակ լրագրողը 21-ամյա ֆուտբոլիստին անվանել էր «փոքրիկ գառնուկ»` ասելով, որ նրա համար դեռ շուտ է այդ մրցաշարում խաղալու համար։

Հավելենք, որ ֆրանսիացի վինգերը 2023 թ. ամռանն է 45 մլն եվրոյի դիմաց «Լիոնից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում 30 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023