Լուկաս Սելարայանի ոսկերչական ասիստն Ալ Շաբաբի դեմ խաղում 🎥

Լուկաս Սելարայանի ոսկերչական ասիստն Ալ Շաբաբի դեմ խաղում 🎥

16/12/2023 - 12:45

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 17-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» սեփական հարկի տակ մրցեց «Ալ Շաբաբի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով 15-րդ րոպեին ոսկերչական գոլային փոխանցում կատարեց իր թիմակից Մուրադ Բաթնային. վերջինս գլխի դիպուկ հարվածով բացեց հաշիվը։

Նշենք, որ Սելարայանը Պրո լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 16 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ «Ալ Ֆաթեհն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 25 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Ալ Շաբաբը», 18 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023