Լուկաս Սելարայանի հիասքանչ գոլը Մոնրեալի դեմ խաղում🎥

Լուկաս Սելարայանի հիասքանչ գոլը Մոնրեալի դեմ խաղում🎥

10/09/2022 - 13:38

Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 30-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս մրցեց «Մոնրաեալի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

68-րդ րոպեին ընթացքից կատարած հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Լուկաս Սելարայանը` հաշիվը դարձնելով 2:0։

Նշենք, որ տանտերերը ոչ-ոքի կորզեցին 90+6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։

Հավելենք, որ Լուկաս Սելարայանը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկությունում անցկացրած 25 խաղում դարձել է 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

«Կալամբուս Քրյուն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 41 միավոր և արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Մոնրեալը», 53 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023