Լուկաս Սելարայանի գոլն Ալ Էթիֆաքի դեմ խաղում🎥

Լուկաս Սելարայանի գոլն Ալ Էթիֆաքի դեմ խաղում🎥

06/10/2023 - 09:40

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ալ Էթիֆաքի» նկատմամբ։

Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով 85-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 1:1։

31-ամյա ֆուտբոլիստը Պրո լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 9 խաղում խփել է արդեն 2 գոլ։

Նշենք, որ «Ալ Ֆաթեհը» հաղթական գնդակը խփեց 90+3-րդ րոպեին. աչքի ընկավ կաբովերդեցի հարձակվող Ջանինին։

«Ալ Էթիֆաքի» կամզմից էլ 64-րդ րոպեին հաշիվը բացել էր «Լիոնի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Մուսա Դեմբելեն։

Այս հաղթանակից հետո «Ալ Ֆաթեհը» վաստակեց 17 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։

Սթիվեն Ջերարդի թիմը նույնպես իր ակտիվում ունի 17 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023